Կայացավ երիտասարդ արևելագետների 37-րդ գիտաժողովը

  • Հասարակություն - 25 Նոյեմբերի 2016, 22:23
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ երիտասարդ արևելագետների XXXVII միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Հայաստանի, , Լեհաստանի, Ռուսաստանի տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին: 

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը գիտաժողովի բացմանն ընդգծեց երիտասարդ արևելագետների համար այս գիտաժողովի կարևորությունը գիտության ասպարեզում կայանալու առումով: Երիտասարդ արևելագետների գիտաժողովն ինստիտուտի կայացած ավանդույթներից է և այսօր հայտնի հայ արևելագետներից շատերն իրենց առաջին քայլերը գիտությունում սկսել են հենց այս գիտաժողովից:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներ` ներկայացնելով տարբեր թեմաներ` անդրադառնալով ինչպես մերձավորարևելյան ընթացիկ զարգացումներին, այնպես էլ  Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներին:

Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկույցները հրապարակվում են երիտասարդ արևելագետների «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածուում:

Ամենաընթերցվածը