Վախճանվել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը

  • Հասարակություն - 25 Նոյեմբերի 2016, 15:43

Կյանքի 90-րդ տարում Մոսկվայում մահացել Է ավիակոնստրուկտոր իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչի մշակողներից մեկն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:

Հովհաննես Միկոյանն իր ողջ կյանքում աշխատել Է կոնստրուկտորական այն բյուրոյում, որը 1939 թվականին հիմնել Էր նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը:

ՄիԳ-29-ի մշակման համար Միկոյանը երկու անգամ արժանացել Է ԽՍՀՄ պետական մրցանակի: Կոնստրուկտորը մինչեւ կյանքի վերջը մնում Էր «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: