Corona գարեջրի ստեղծողը 2,6-ական միլիոն դոլար Է կտակել իր համագյուղացիներին

  • Հասարակություն - 25 Նոյեմբերի 2016, 14:40

Հանգուցյալ միլիարդատեր Անտոնիո Ֆեռնանդեսը 2,6-ական միլիոն դոլար Է կտակել իսպանական Սերեսալես դել Կոնդադո գյուղի յուրաքանչյուր բնակչի, որտեղ ինքը մեծացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph-ը:

Ընդհանուր առմամբ, Corona գարեջրի բրենդի ստեղծողը Սերեսալես դել Կոնդադոյից իր հայրենակիցներին թողել Է 210 մլն դոլար:

«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել Է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:

Բիզնեսմենը 98 տարեկան հասակում մահացել Է 2016 թվականի օգոստոսին, բայց նրա կտակի այս ասպեկտը ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել միայն վերջերս:

Ֆեռնանդեսի ընտանիքը, որտեղ նա 13 երեխաներից մեկն Էր, ապրում Էր աղքատության մեջ, ինչի պատճառով հարկադրված Է եղել թողնել դպրոցը: 1949 թվականին 32 տարեկան հասակում իսպանացին տեղափոխվել Է Մեքսիկա եւ աշխատանքի տեղավորվել Grupo Modelo գարեջրագործական ընկերության պահեստում: 1971 թվականին Անտոնիոն դարձել Է ֆիրմայի գլխավոր տնօրենը եւ ստեղծել Corona բրենդը, որն այս սեգմենտի շուկայում ամենախոշորներից ու ճանաչվածներից մեկն Է: 2005 թվականից ի վեր ընկերությունը կառավարում Է Ֆեռնանդեսի զարմիկը:

Ամենաընթերցվածը