Իրանում մարդատար երկու գնացքներ են բախվել

  • Հասարակություն - 25 Նոյեմբերի 2016, 13:52

Մարդատար երկու գնացքներ են բախվել Իրանի Սեմնան կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԻՌՆԱ գործակալությունը:

Վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Սակայն տեղի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չԷ, այդ տվյալները կթարմացվեն:

Վթարի վայրում աշխատում են փրկարարները: Տուժածներին տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ:

Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում աղետի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից: Տեղի ունեցածի փաստով հետաքննություն Է սկսվել:

Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի Է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արեւելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում:

Ամենաընթերցվածը