Մատնադրոշմներ Ռուսաստան մուտք գործելու համար

  • Հասարակություն - 24 Նոյեմբերի 2016, 15:31

2017 թվականից Ռուսաստան ժամանող բոլոր օտարերկրացի քաղաքացիները մատնադրոշմում կանցնեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:

Նորամուծության նախաձեռնող Է հանդես եկել ՆԳ նախարարությունը: Գորովոյի խոսքով՝ գերատեսչությունը որոշել Է ընդօրինակել նման ընթացակարգի վարման մյուս երկրների փորձը: «Մենք այսօր պետք Է հանգիստ ռեժիմով կատարենք այս աշխատանքը»,- ընդգծել Է նա:  

Ռուսաստանում այցագրեր տալու համար մատնադրոշմների հավաքման համակարգն սկսել են թեստավորել այս տարվա սեպտեմբերին: