Որտեղ է աշխարհի ժամանակակից լավագույն շենքը ըստ բրիտանացի Բրիտանացի ճարտարապետների թագավորական ակադեմիայի

  • Հասարակություն - 24 Նոյեմբերի 2016, 13:58

Լիմայի ինժեներատեխնոլոգիական համալսարանն ստացել Է Բրիտանացի ճարտարապետների թագավորական ակադեմիայի (RIBA) մրցանակը՝ որպես աշխարհի լավագույն ժամանակակից շենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է BBC-ն: 

Ժյուրին շենքը համարել Է «ոգեշնչող» եւ «քաղաքային բնանկարի համարձակ լրացում»: Իռլանդիայի Grafton Architects ընկերության կողմից նախագծված եւ իրենից «խոռոչներով եւ անձավներով մի շարք լանդշաֆտային դարավանդներ» ներկայացնող համալսարանն արժանի Է «նոր Մաչու-Փիքչու» կոչմանը, ասված Է RIBA-ի եզրակացության մեջ:     

RIBA-ի մրցանակի համառոտ ցանկը բաղկացած Էր վեց անվանակարգորդներից, այդ թվում՝ աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդի նախագծերից: Մրցույթին մասնակցել կարող Էր ցանկացած շենք՝ անկախ դրա դիրքից եւ բյուջեից, բայց կառուցված ոչ ավելի, քան երեք տարի առաջ: 

RIBA-ի մրցանակները շնորհվում են 1966 թվականից, դրանց թվում են Թագավորական ոսկե մեդալը, Սթիռլինգի մրցանակը եւ «Տարվա տուն» մրցանակը: Միջազգային մրցանակը դարձել Է կազմակերպության պատմության մեջ առաջինը, որը նախատեսված Է ամբողջ աշխարհից ընտրվող ճարտարապետների համար: Հաջողության  դեպքում այն կարող Է մրցակցություն կազմել Ճարտարապետության համաշխարհային փառատոնին, որն ամեն տարի ընտրում Է աշխարհի լավագույն կառույցները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենաընթերցվածը