Հսկայական խցանում Լոս Անջելեսում

  • Հասարակություն - 24 Նոյեմբերի 2016, 12:43
Անօդաչու սարքը տեսագրել է վիթխարի խցանումը, որը գոյացել Է Լոս Անջելեսի թիվ 405 ավտոճանապարհին: Տեսագրությունը նոյեմբերի 23-ին հրապարակվել է Facebook-ում ABC7 հեռուստաալիքի էջում:

Թիվ 405 ավտոճանապարհը համարվում Է գլխավոր ճանապարհ, որը լոսանջելեսյան ագլոմերացիայի հյուսիսային մասը կապում է Սան Ֆեռնանդո հովտի հետ հարավում, ուստի այն մշտապես գերբեռնված է: Խցանումների հետ կապված իրադրության սրվելը պայմանավորված է Գոհաբանության օրվա տոնակատարության հետ, որն ԱՄՆ-ում նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը (2016 թվականին՝ նոյեմբերի 24-ին):


Ամենաընթերցվածը