Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել

  • Հասարակություն - 23 Նոյեմբերի 2016, 21:29
Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Մասնավորապես, լճի հատակից հայտնաբերվել են մեկ խաչով քար, մեկ խաչով և անցքով մեծ քար, թնդանոթի երկու քարե արկ:

Մաքրման աշխատանքներն իրականացնող FİVA ընկերության աշխատակից Այհան Դըշարըն հայտնել է, որ խաչքարերի և թնդանոթի արկերի մասին արդեն տեղեկացրել են թանգարանի աշխատակիցներին: «Կարծում եմ, որ լճի հատակին այս քարերի նման շատ քարեր կան»,- ասել է նա:  

Ամենաընթերցվածը