Չինացին հինավուրց տաճարի մանրակերտ է հավաքել կերակրի 15 հազար փայտիկներից

  • Հասարակություն - 23 Նոյեմբերի 2016, 21:28
Չինաստանի Հեբեյ նահանգի բնակիչը հինավուրց տաճարի փոքրաչափ պատճեն է պատրաստել կերակրի համար 15 հազար փայտիկներից: Տեսագրությունը, որում ներկայացված Է նրա աշխատանքի արդյունքը, նոյեմբերի 22-ին հրապարակվել է New China TV-ի YouTube-ալիքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մանրակերտի ստեղծման համար Չժան Ցզիմինին պահանջվել Է չորսուկես տարի: Ինչպես նշված Է տեսահոլովակն ուղեկցող գրության մեջ, չինացին աշխատանքում ոչ մի անգամ սոսինձ կամ փայտի լաք չի օգտագործել: