Սինգապուրում անվարորդ ավտոբուսներ են փորձարկվելու

  • Հասարակություն - 19 Հոկտեմբերի 2016, 10:51
Սինգապուրի իշխանություններն անվարորդ տաքսիի հաջող փորձարկումից հետո սկսել են անվարորդ ավտոբուսների փորձարկումը, տեղեկացնում է Սինգապուրի հանրային տրանսպորտի կառավարման վարչությունը:

Ծրագիրն իրականացվում է Նանյանի տեխնոլոգիական ինստիտուտի հետ: Սկզբնական փուլում փորձարկվելու են երկու էլեկտրական հիբրիդ ավտոբուսներ: Ավտոբուսները կահավորված են լինելու հատուկ սենսորներով, որոնք հաշվի են առնելու երթևեկության և կլիմայի առանձնահատկությունները: 

Ամենաընթերցվածը