Նոբելյան կոմիտեն այդպես էլ չկարողացավ կապվել Բոբ Դիլանի հետ. The Guardian

  • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2016, 12:29

Նոբելյան կոմիտեն վերջնականապես հրաժարվել է ամերիկացի նշանավոր պոետ ու երաժիշտ Բոբ Դիլանի հետ հեռախոսով կապվելու փորձերից, որպեսզի նրան հայտնի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհման մասին եւ պարզի՝ գալու է նա արդյոք դրա հանձնման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հոկտեմբերի 17-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Guardian լոնդոնյան թերթը:

«Ներկայում մենք ոչինչ չենք ձեռնարկում»,-հրատարակությունը մեջբերել է Շվեդական համալսարանի մշտական քարտուղար Սառա Դանիուսի խոսքը: Ընդսմին նա ասել է, որ հեռախոսակապ է հաստատել եւ էլեկտրոնային փոստով համապատասխան հաղորդագրություններ է ուղարկել այն համերգավարին, որի հետ դափնեկիրը սերտորեն համագործակցում է, եւ որն արդեն շատ բարյացակամ պատասխաններ է ուղարկել Նոբելյան կոմիտե:

«Ներկա պահին դա միանգամայն բավարար է: Ես բնավ չեմ անհանգստանում, կարծում եմ նա կհայտնվի»,-նշել է ակադեմիայի քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: