Միլանում ընտրել են աշխարհի լավագույն երիտասարդ խոհարարին

  • Հասարակություն - 17 Հոկտեմբերի 2016, 15:13
Միլանում ավարտվել է S.Pellegrino Young Chef 2016 միջազգային խոհարարական մրցույթը, որի արդյունքներով ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ շեֆ-խոհարարը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Հաղթող է ճանաչվել ամերիկացի Միթչ Լինհարդը, ով ներկայացրել է իր հեղինակային ուտեստը՝ տապակած բադ նարնջով և բատատով:

Հաղթողին որոշել է 7 հայտնի խոհարարներից բաղկացած ժյուրին: Լավագույնն ընտրվել է 5 չափանիշների հիման վրա՝ բաղադրատոմս, պրոֆեսիոնալ հմտություններ, տաղանդ, ճաշատեսակի մատուցում, գաղափար: Մրցույթին մասնակցփել է ավելի քան 1000 խոհարար: 

Ամենաընթերցվածը