Լեոնարդ Կոենը` Բոբ Դիլանին Նոբելյան մրցանակ տալու մասին

  • Հասարակություն - 15 Հոկտեմբերի 2016, 12:49
Կանադացի երգիչ, բանաստեղծ և երգերի հեղինակ Լեոնարդ Կոենն ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանին գրականության Նոբելյան մրցանակի շնորհումը համեմատել է Էվերեստ լեռանը մեդալ տալու հետ, տեղեկացնում է The Guardian-ը:

Լոս Անջելեսում իր նոր ալբոմի ներկայացման ժամանակ Կոենն ասել է, որ Դիլանին Նոբելյան մրցանակը տալը նույնն է, ինչ Էվերեստին մեդալ տալը՝ որպես ամենաբարձր լեռ: