Շվեդիայի ակադեմիան առայժմ չի կարողացել Դիլանին հայտնել նրան Նոբելյան մրցանակ շնորհելու մասին

  • Հասարակություն - 14 Հոկտեմբերի 2016, 16:04

Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի կարողացել կապվել իր կողմից հոկտեմբերի 13-ին գրականության 2016 թվականի Նոբելյան դափնեկիր հայտարարված ամերիկացի հեղինակ-կատարող, նկարիչ, գրող եւ կինոդերասան Բոբ Դիլանի հետ, որպեսզի անձամբ հայտնի բարձր պարգեւի մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել Է մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիկա Չելինը:

Չելինի խոսքով՝ Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսն ապարդյուն փորձում Էր արտիստին զանգահարել ողջ երեկոյի ընթացքում:

«Դե, մեզ միշտ չԷ, որ հաջողվում Է հեռախոսով կապվել, բայց եւ այնպես անհրաժեշտ Է, որ Դիլանի հետ կապվենք: Գլխավորն այն Է, որ իմանանք՝ ժամանելու Է նա արդյոք դեկտեմբերի 10-ին մրցանակի հանձնման արարողությանը»,-պարզաբանել Է Չելին: 

Դիլանը դեռեւս չի մեկնաբանել իրեն Գրականության Նոբելյան մրցանակ շնորհելը: