Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար

  • Հասարակություն - 13 Հոկտեմբերի 2016, 16:17
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:

Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝

 ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում

սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող

կազմակերպություններում

ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում

կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում

քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում

Դիմորդները պետք է՝

լինեն 25-ից 35 տարեկան

լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ

ունենան առնվազն բակալավրի կոչում

տիրապետեն անգլերենին

ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ

ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում

հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)

ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ն Է:

Ամենաընթերցվածը