Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց Բոբ Դիլանին

  • Հասարակություն - 13 Հոկտեմբերի 2016, 16:06

Գրականության 2016 թվականի Նոբելյան մրցանակն ստացել Է 75-ամյա ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ կատարող Բոբ Դիլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Նրա խոսքով՝ Դիլանը պարգեւին արժանացել է «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետական կերպարների ստեղծման» համար:

Բոբ Դիլանը ծնվել Է 1941 թվականի մայիսի 24-ին Մինեսոտայի նահանգի Դուլութ քաղաքում: Երաժշտական գործունեությունից բացի, նա նաեւ հայտնի Է որպես նկարիչ եւ կինոդերասան: Նրա երգերից շատերը, ինչպես, օրինակ, Blowin' in the Wind-ը եւ The Times They Are a-Changin'-ը, դարձել են ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժման եւ հակապատերազմական շարժման հիմները:

2008 թվականի ապրիլին Բոբ Դիլանն ստացել է Պուլիտցերյան մրցանակ: Նա արժանացել է նաեւ Պատվո լեգեոնի շքանշանի եւ Ազատության նախագահական մեդալի, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: