«Ղարաբաղն այնուամենայնիվ մերն է». Շավարշ Քոչարյանը՝ որդեկորույս մայրերին

  • Հասարակություն - 13 Հոկտեմբերի 2016, 14:38
«Մեր երեխեքը ի՞նչ գործ ունեին Ղարաբաղում, արտերկրում: Ղարաբաղն այսօր համարվում է այլ հանրապետություն եւ ես հարց եմ տալիս ձեզ. իմ տղան ի՞նչ գործ ուներ Ղարաբաղում, որ սպանել են եւ մինչեւ այսօր մեղավորները պատասխան չեն տալիս»,- գործադիրի շենք մտնելիս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին են դիմել զինվորների մայրերը, ինչին ի պատասխան նա ասել է, թե «եկեք ճիշտ հասկանանք` Ղարաբաղն այնուամենայնիվ մերն է», իսկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, թե «մենք իսկապես անելիք ունենք զորամասերում, պաշտպանության ուժերում եւ նորանշանակ նախարարի հետ մենք ծրագրել ենք հանդիպել, քննարկել, թե էլ ինչ կարող ենք անել զինվորների շրջանում, իսկապես մշակութային, հայրենասիրական եւ մարդկային որակները բարձրացնելու համար եւ կարծում եմ մեր անելիքները, ցավոք այսքանով կարող են սահմանափակվել»:

Մանրամասն` տեսանյութում