Վերջին 20 տարիներին բնական աղետների զոհ է դարձել 1.35 միլիոն մարդ. ՄԱԿ

  • Հասարակություն - 13 Հոկտեմբերի 2016, 13:30
Վերջին 20 տարիներին աշխարհում ավելի քան 7000 բնական աղետների հետևանքով զոհվել է 1.35 միլիոն մարդ: Այս մասին վկայում է ՄԱԿ-ի տարերային աղետների ռիսկի նվազեցման բյուրոյի և աղետների ուսումնասիրության բելգիական կենտրոնի համատեղ զեկույցը:

Զոհերի մեծ մասը գրանցվել է երկրաշարժերի հետևանքով: Վերջին 20 տարիներին ամենախոշոր աղետը 2010 թվականի երկրաշարժն էր Հաիթիում, որը խլել է մոտ 230 հազար մարդու կյանք: Առաջին եռյակում են նաև 2004 թվականի ցունամին Ինդոնեզիայում (182 հազար զոհ) և 2008 թվականին «Նարգիս» արևադարձային ցիկլոնը Բիրմայում, որը խլել է 140 հազար մարդու կյանք: 

Ամենաընթերցվածը