90 տարեկան հասակում վախճանվել Է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն

  • Հասարակություն - 13 Հոկտեմբերի 2016, 12:37

Կյանքի 91-րդ տարում հոկտեմբերի 13-ին վախճանվել Է իտալացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, նկարիչ, մշակույթի նշանավոր գործիչ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Rai News 24 հեռուստաալիքը:

Մարտին Ֆոն 90-ամյակը նշել է նոր ներկայացմամբ: Մինչեւ վերջին ժամանակներս նա պահպանում Էր ակտիվությունը եւ շատ Էր աշխատում՝ հանդիպելով հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Ֆոյի մահով «երկիրը կորցրեց մշակութային կյանքի խոշորագույն դեմքի»: «Թատրոնում նրա որոնումները, ստեղծագործությունը իտալական մեծ ժառանգություն են աշխարհում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կառավարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Ամենաընթերցվածը