Քարդաշյանի քույրը հայտնել է, որ կողոպուտից հետո մոդելի հոգեվիճակը խանգարվել է

  • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2016, 12:12
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի հեղինակային ծրագրի եթերում հայտնել է, որ ռեալիթի շոուի ամերիկացի աստղի հոգեվիճակը խանգարվել է հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո, ինչը ոչ միայն լուրջ փորձություն էր նրա ու իր հարազատների համար, այլեւ նախազգուշացում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Քիմի վիճակն այնքան Էլ լավ չԷ: Նրա հետ պատահածը կարող Է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել Է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,-նշել է Քլոեն:

Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը եւ նրա հարազատները լռություն Էին պահպանում տեղի ունեցած շուրջ: Տուժածի քույրն առաջինն է խզել ձգձգվող դադարը:

Ռեալիթի շոուի աստղն ավելի քան 84 մլն երկրպագուներ ունի Instagram-ում, եւս մոտավորապես 48 միլիոն՝ Twitter միկրոբլոգների ծառայությունում:

«Կարծում եմ, որ դա ահազանգ էր, որը կոչված է դրդելու մեզ՝ լուրջ շտկումներ կատարել սովորական կենսաոճում: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ հուսալիորեն պաշտպանված ենք»,-հավելել է Քլոե Քարդաշյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը