Գիտնականները նշել են տկարամտության զարգացման գլխավոր գործոնը

  • Հասարակություն - 11 Հոկտեմբերի 2016, 13:19

Ամերիկացի բժիշկները նշել են մարդկանց մոտ, հատկապես միջին տարիքում, արյան բարձր ճնշման երկարաժամկետ բացասական հետեւանքները: Դրան նվիրված հետազոտությունը հրապարակված Է Hypertension հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել Է ԱՄՆ-ի սրտաբանական ասոցիացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ցույց են տվել գիտնականները, արյան բարձր ճնշումը հասուն տարիքում կոգնիտիվ հիվանդությունների զարգացման ռիսկի հիմնական գործոնն Է՝ կապված սիրտ-անոթային համակարգի, ինչպես նաեւ ինսուլտի եւ Ալցհեյմերի հիվանդության հետ:

Բարձր ճնշումը հանգեցնում Է գլխուղեղի անոթներ արյան ներհոսքի խանգարման, ինչը բացասաբար Է ազդում մարդու նյարդային համակարգի գործունեության վրա:

Գիտնականներն իրենց եզրակացություններն արել են՝ ամփոփելով տարեցների մոտ կոգնիտիվ խախտումների զարգացման պատճառներին նվիրված հետազոտությունների արդյունքները:

Ներկայում աշխարհում կա մոտավորապես 40 մլն մարդ՝ տարատեսակ դեմենցիաներով (ձեռքբերովի տկարամտություն), որոնց 80 տոկոսի մոտ ախտորոշված են գլխուղեղի անոթային հիվանդություններ կամ Ալցհեյմերի հիվանդություն: Ըստ գիտնականների գնահատումների, մինչեւ 2050 թվականը բնակչության ընդհանուր ծերացման, կյանքի միջին տեւողության աճի եւ բուժման բացակայության պատճառով նրանց թիվը կարող Է եռապատկվել:

Ամենաընթերցվածը