Beeline-ը կազմակերպեց ուսուցողական դասընթաց «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասնակիցների համար

  • Հասարակություն - 10 Հոկտեմբերի 2016, 13:09
Beeline-ը կազմակերպեց մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կողմից կազմակերպված «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։ Դասընթացի ընթացքում մրցույթում գրանցված ավելի քան 40 թիմի 120 մասնակիցներ հնարավորություն ունեցան ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու և կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:

Դասընթացի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղական և միջազգային փորձագետները հանդես եկան ելույթներով թվային տեխնոլոգիաների, նորարարության և ձեռնարկատիրության վերաբերյալ: Հատուկ դասախոսությամբ հանդես եկան միջազգային մասնագետներ Դոկտոր Ամիր Թարիղպեյմա «Lean Start-up Methodology», ինչպես նաև Ֆաբիան Կառլոս Գուհլ «Fundraising» թեմայով։

«Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարները, իսկ նման ուսուցողական դասընթացները կծառայեն ի շահ այս մասնակից տաղանդավոր երիտասարդներին, ովքեր կկարողանան օգտագործել իրենց ձեռք բերված նոր հմտությունները և հնարավորությունները, կօգնեն հասարակայնությանը և բիզնեսին՝ թողնելով իրենց հետքն աշխարհում», - նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Աննա Բոյկոն։

«Խելացի եւ տաղանդավոր մարդիկ ամենուր են, սակայն շատ հաճախ նրանք սկսում են ստարտափ նախագծեր, որոնք շատ հնարավորություններ չունեն միջազգային հարթակներում ներկայանալ և այդպես էլ չեն գտնում իրենց տեղը շուկայում: Ես հավատում եմ, որ նման միջոցառումների նպատակը, ինչպիսիք են «Eurasia Mobile Challenge»-ը, լավ առիթ է ընձեռում սկսնակ ստարտափներին կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացնել իրենց նախագիծը միջազգային հարթակներում։ «Eurasia Mobile Challenge»-ը նաև լավ հնարավորություն է ստարտափների համար հանդիպելու, իրենց առջև կանգնած մարտահրավերների մասին խոսելու ու քննարկելու համար», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային մրցակցային փուլից հետո կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

«Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամ, b24.am – բիզնես նորություններ, geek.am – ՏՏ նորություններ, App.am – հայկական բջջային բովանդակություն, HIVE, IBM ինովացիոն լուծումներ և տեխնոլոգիական կենտրոն, Նոր տեխնոլոգիական կրթական հիմնադրամ, Կոլբա լաբ, Impact Hub Yerevan, ittrend.am, «Գրանատուս Վենչուրս», Armenia Startup Cup-ը։ Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալeurasiamobilechallenge.com կայքում:

Ամենաընթերցվածը