Մահացել է լեհ կինոռեժիսոր Անջեյ Վայդան

  • Հասարակություն - 10 Հոկտեմբերի 2016, 12:44
90 տարեկանում կյանքից հեռացել է լեհական կինոյի դասական Անջեյ Վայդան, տեղեկացնում է BBC-ն: Վայդան մահացել է հիվանդանոցում թոքային անբավարարությունից:

Վայդան ծնվել է 1926 թվականին սպայի ընտանիքում: Գերմանական օկուպացիայի տարիներերին աշխատել է որպես բեռնակիր, պահակ և այլ աշխատանքներ է կատարել: Անջեյ Վայդայի հորը գնդակահարել են 1939 թվականին Կատինում:

Ռեժիսորն առաջին ֆիլմը՝ «Սերունդը», նկարահանել է 1954 թվականին: Ֆիլմը նվիրված է Վարշավայում օկուպանտների դեմ պայքարող կոմունիստական խմբի հերոսներին: Երեք մասից բաղկացած ֆիլմի երկրորդ մասը՝ «Ալիքը», մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում և հայտնի դարձրել նրան ամբողջ աշխարհում:

1981 թվականին էկրան բարձրացած «Երկաթե մարդը» ֆիլմը դարձավ առաջին լեհական ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին: Վայդան արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների, այդ թվում՝ պատվավոր «Օսկարի», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» և Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի»:

Վայդայի վերջին ֆիլմը, որը նվիրված է նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկուն, էկրան կբարձրանա հաջորդ տարվա սկզբին: 

Ամենաընթերցվածը