Հիլարի Քլինթոնի ունքին նստած ճանճը սոցցանցերի աստղ է դարձել

  • Հասարակություն - 10 Հոկտեմբերի 2016, 10:59

Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Հիլարի Քլինթոնի ունքին նստած ճանճը մեծ հետաքրքրություն Է առաջացրել սոցցանցերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ին: Լրագրողները նշում են, որ Քլինթոննն ուշադրություն չի դարձրել միջատին եւ շարունակել Է խոսել:

Ճանճի հետ կապված միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք Է տվել Twitter-ում եւ Facebook-ում՝ դառնալով հեռուստաբանավեճի արդյունքների շուրջ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Միջատի համար նույնիսկ մի քանի հատուկ հաշիվ են բացել Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը հոկտեմբերի 9-ին տեղի Է ունեցել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանում: CNN-ի եւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է իր հակառակորդի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը:

Քլինթոնին հաղթող Է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը: Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել Է՝ ավելի լավ, քան անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես:

Հարցումն անցկացվել Է 537 մասնակիցների շրջանում:

Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել Է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- Twitter-ում գրել Է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել Է որպես փոխնախագահի թեկնածու:

Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitter-ում գրել Է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան»: