«Հոգևոր Հայաստան»-ը բարձր է գնահատում «Արդարությունը Հայաստանում» տագնապալից հայտարարությունը

  • Հասարակություն - 09 Հոկտեմբերի 2016, 16:46
«Հոգևոր Հայաստան»-ը մեծապես արժևորում և բարձր է գնահատում Սփյուռքի մշակույթի և արվեստի անվանի գործիչների կողմից «Արդարությունը Հայաստանում» վերնագրված մտահոգ և տագնապալից հայտարարությունը, ինչը լիովին ներդաշնակ է «Հոգևոր Հայաստան»-ի ծրագրային գործունեությանը:

«Հոգևոր Հայաստան»-ը, ողջունելով մեր հայրենակիցների այս կարևոր նախաձեռնությունը, հայտարարում է, որ Արդարության հաստատումը հիմնարար նշանակություն ունի մեր Հայրենիքի կենսունակությունն ու զարգացումն ապահովելու համար:

«Հոգևոր Հայաստան»-ը պատրաստ է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակների և հայոց ճակատագրերով մտահոգ մեր հայրենակիցների հետ միասնաբար պայքարել Հայաստանի Հանրապետությունում հաստատելու հայության ամբողջականացումն ապահովող կառավարման այնպիսի արդար համակարգ, որը հնարավորություն կընձեռի մարդու և քաղաքացու ներուժի լիարժեք բացահայտմանը, նոր Հայաստան կերտելու երաշխիք կհանդիսանա:

Հայտարարությունը ստորագրել են`

Տիգրան Մանսուրյան – կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան – պատմաբան, ակադեմիկոս

Նարինե Թուխիկյան – Հ.Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն,

Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ

Կորյուն Կարապետյան– տեխնիկական գիտությունների դոկտոր

Մերուժան Կարապետյան – Հայ մատենագրության թվանշային գրադարանի (Digilib) գիտական ղեկավար

Ռուբեն Հախվերդյան - երգահան, երաժիշտ

Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ

Նիկոլ Աղաբաբյան - գեղանկարիչ

Էդուարդ Զորիկյան - բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ։

Սասուն Պասկևիչյան – կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող

Վաչե Շարաֆյան - կոմպոզիտոր

Վախթանգ Հարությունյան- երգիչ, երգահան, բանաստեղծ, կիթառահար

Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս

Հարություն Մարության - ազգագրագետ

Արեգ Նազարյան - «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական

Վահան Խաչատրյան- հրատարակիչ, լրագրող

Մարտիրոս Ծառուկյան- 2007թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) անդամ

Լևոն Բեկլարյան – ֆիզակամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լևոն Աբրահամյան – փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալբերտ Խառատյան – պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր

Դավիթ Մաթևոսյան - Ռեժիսոր

Հայտարարությանը միացել են`

Վարդան Օսկանյան – “Համախմբում” կուսակցության նախագահ

Րաֆֆի Հովհաննիսյան – “Ժառանգություն” կուսակցության նախագահ

Աշոտ Մանուչարյան – քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի անդամ

Ալեք Ենիգոմշյան – Հիմնադիր խորհրդարանի անդամ

Արմեն Մարտիրոսյան - “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ

Ռուբեն Կարապետյան – ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, “Համախմբում” կուսակցության վարչության անդամ

Հայտարարությանը շարունակում են միանալ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտավորականները: