Մեր շուրջը թափառող միջուկային պատերազմի ուրվականը

    • Հասարակություն - 09 Հոկտեմբերի 2016, 11:29
Հայկական աշուղական ռեփ

Էսօր տարբեր է սովորականից իմ կիրակնօրյա նոթը, Անհանգիստ եմ քանզի շատ, որ շուտով կլսենք բոթը,

Թե սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը, Որին ուզած-չուզած մասնակցելու է մեր ազգը։

Ռուսական ինքնաթիռները եվրոպական տարածք են խուժել… (Թեև Պուտինը կրճատել է մյուս տարվա ռազմական բյուջեն)։

Քաղաքացիական ինքնաթիռ էր խփել ռուսական «Բուկը», Որ ուկրաինացիներին քաշեն, կեղծիքը բացվել է, մնացել կեղծողի բուկը։

Ինչ ունեին ծախու՝ մենք էինք, թուրքի ներողության դիմաց, Բայց էս ապրանքն էլ թուրք-ազերիի կոկորդը մնաց։

Հա, բարեկամ քրդերին էլ Էրդողանին ծախեցին, Որ Հալեպն առնեն... ու երկու միլիոն կյանք առկախեցին։

Առնեն թե չառնեն, իրենց մնաց միջազգային մեկուսացումը՝ Մի քանի «Սու»՝ վերևում, ու «Իսկանդեր»՝ ցածումը։

Դաշնակից էլ չունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Սովահար Վենեսուելան է  մենակ թիկունքից հոխորտում։

Ու դա է պատճառը, որ Պուտինը՝ ատոմային Կայեն, Խզում է միակողմանիորեն պայմանագիրը միջուկային,

Որպեսզի սկսի ատոմային առաջին աշխարհամարտը. Բան չունի կորցնելու բացի մեկուսացումից էսօրվա ռուս մարդը։

Բայց Հայաստանը հիշում է Առաջին համաշխարհային պատերազմը՝ Հեռու, հեռու տարեք մեզնից ձեր միջուկային երազը։