Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ, Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ կատարված բռնարարքի առթիվ

  • Հասարակություն - 08 Հոկտեմբերի 2016, 18:47
Աստծո ժողովք միության խորհրդի և Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանի Վանաձոր քաղաքում վերջերս կատարված միջադեպի առիթով: Ըստ լրատվության՝ 2016 թ. հոկտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքում քաղաքական պաշտոնի ոմն հավակնորդ մի քանի երիտասարդների ուղեկցությամբ գնացել է Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցի, որը միաժամանակ Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանի բնակարանն է, խախտել է ընտանիքի անդորրը: Քաղաքական պաշտոնի թեկնածուն և իր ուղեկիցները բոլորի ներկայությամբ Եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ մտել են աշխատասենյակի հարևան սենյակ, որտեղ թեկնածուն հաշվեհարդարի սպառնալիքների ներքո սկսել է ծեծել Վեր. Գրիգորյանին՝ թույլ չտալով նրան դուրս գալ սենյակից: Կանչված ոստիկանների ուղեկցությամբ նրան տեղափոխել են հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար:

Վեր. Գրիգորյանը համոզված է, որ ամբողջ այս միջադեպի պատճառը տվյալ թեկնածուի ըտրությանը Եկեղեցու տարածքում չսատարելը և Եկեղեցին քաղաքական քարոզչությունից տարանջատելն է: Վեր. Գրիգորյանն ասել է, որ ինքն անձամբ աղոթում է իրեն ահաբեկողների համար, բայց պահանջում է, որ օրենքն ու արդարադատությունը գործեն համաձայն ՀՀ օրենքների, ի պաշտպանություն Եկեղեցու և քաղաքացիների անվտանգության:

Մեզ խիստ անհանգստացնում է այս ակնհայտ ոտնձգությունը քաղաքական ահաբեկումներից ու բռնություններից զերծ մնալու եկեղեցիների իրավունքների հանդեպ: Միանալով հանդերձ իրեն ահաբեկողների համար Վեր. Գրիգորյանի աղոթքին՝ պահանջում ենք լիարժեք և արդար քննություն, որպեսզի այս օրինախախտները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

Աշխարհի հայացքը Հայաստանին է որպես առաջին քրիստոնյա երկրին՝ այն ակնկալությամբ, որ անհրաժեշտ ամեն բան կարվի երկրում քրիստոնեական հավատքը պաշտպանելու համար, ինչպես և պաշտպանվել է դարեր շարունակ:

Հարգանոք և Քրիստոսով ձեր՝

Դոկտ. Ջորջ Վուդ, Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության նախագահ Աստծո ժողովք համաշխարհային ընկերակցության (ԱՄՆ) գլխավոր տեսուչ

Ծանոթագրություն. Ներկայումս Աստծո ժողովք եկեղեցիների միությունն Ավետարանական հավատքի քրիստոնյաների աշխարհի խոշորագույն հարանվանությունն է` շուրջ 67 միլիոն հետևորդներով:

Ամենաընթերցվածը