ՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների միության Հայտարարությունը

  • Հասարակություն - 08 Հոկտեմբերի 2016, 18:44
ՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների (ԱՀՔ) միությունը խորը վրդովմունքով նույնպես դատապարտում է հոկտեմբերի 4–ին տեղի ունեցած անմարդկային ոտնձգությունը միության նախագահ, հովիվ Ռաֆայել Գրիգորյանի կյանքի և արժանապատվության նկատմամբ, ինչը լայն հասարակական հնչեղություն է ստացել նաև ԶԼՄ-ներում:

Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր քրիստոնեական դավանանքի և միության սոցիալական հայեցակարգի սկզբունքների հիման վրա կատարում է բացառապես քրիստոնեական հոգևոր ծառայություն` քարոզելով ավետարանական արժեքներ, չի զբաղվում քաղաքականությամբ, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, չի սատարում որևէ կուսակցության, սակայն իր առանձին անդամներն իրավասու են ունենալ ցանկացած քաղաքական կողմնորոշում:

ԱՀՔ միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները համարժեք կերպով կգնահատեն այս բռնարարքը մեր երկրի բարի համբավ վայելող և ծայրաստիճան պարկեշտ քաղաքացիներից մեկի՝ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ և  պատասխանատվության կենթարկեն հանցագործներին ՀՀ օրենքների սահմաններում։

ՀՀ Ավետարանական հավատքի եկեղեցիների միության հովվական խորհուրդ

Ամենաընթերցվածը