Արմեն Ամիրյան. Վաղուց պետք է վերանայվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը

  • Հասարակություն - 07 Հոկտեմբերի 2016, 16:08
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարծում է, որ մշակութային ոլորտում պետք է վերանայվի պատվավոր կոչումներ ինստիտուտը: Այս մասին Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում մեջբերում է արել «Ազատություն» ռադիոկայանին նախարարի տված հարցազրույցից:

Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերացվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. « Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:

Որպես մշակույթի նախարար, նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում և պայքարելու եմ արդարության համար»:

Ամենաընթերցվածը