Արալեզի անհետ կորած 14-ամյա բնակիչը հայտնաբերվել է

  • Հասարակություն - 07 Հոկտեմբերի 2016, 12:01
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ անհետ կորած համարվող 14-ամյա Թամարա Օհանյանը հայտնաբերվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, նրան հայտնաբերել են Երևան քաղաքի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից և տեղափոխել Արարատի բաժին, որից հետո հանձնվել է ծնողների հսկողությանը: Թամարան հայտնել է, որ շրջել է Աբովյան, Արմավիր և Երևան քաղաքներում:

Ամենաընթերցվածը