Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է մոլեկուլային ոլորտի մասնագետներին

  • Հասարակություն - 05 Հոկտեմբերի 2016, 14:31
2016 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել են Ժան Պիեռ Սովաժին, Բերնարդ Ֆերինգին և Ֆրեզեր Ստոդարտին «մոլեկուլային մեքենաների նախագծման և սինթեզի համար»: Սովաժը ֆրանսիացի քիմիկոս է և մասնագիտացած է վերմոլեկուլային քիմիայի ոլորտում: Քիմիայի այդ բաժինն ուսումնասիրում է երկու և ավելի մոլեկուլներից բաղկացած կառուցվածքները, որոնք միմյանց հետ կապված են մնում միջմոլեկուլային փոխազդեցության շնորհիվ: Սովաժն առաջին քիմիկոսն է, ով կատենանների դասի միացություն է սինթեզել:

Ստոդարտը շոտլանդացի գիտնական է: Նա սինթեզել է ռոտաքսանը: Ֆերինգան մոլեկուլային նանոտեխնոլոգիայի և հեգեմոն կատալիզի մասնագետ է: Նա առաջին քիմիկոսն է, ով մոլեկուլային շարժիչ է սինթեզել: Այն լույսի ազդեցության տակ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում և պպտվում է հանձնարարված ուղղությամբ: