Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

  • Հասարակություն - 04 Հոկտեմբերի 2016, 15:19
Ֆիզիակայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք բրիտանացիների՝ Դևիդ Տաուլեսին, Մայքլ Կոստերլիցին և Դանկան Հելդանին, տեղեկացնում է BBC-ն: Նրանք մեծ ներդրում ունեն այպես կոչված տարօրինակ մատերիաների հետազոտության գործում:

Նոբելյան հանձնաժողովի հայտարարությունում նշված է, որ այս տարվա մրցանակակիրները «դուռ են բացել դեպի անհայտ աշխարհ»: Այդ հանելուկային աշխարհում մատերիան կարող է գոյություն ունենալ տարբեր ձևերով:

Երեք գիտնականները մաթեմատիկական բանաձևերի միջոցով նկարագրել են անսովոր ֆիզիակական էֆեկտները, որոնք տեղի են ունենում մատերիայի հազվադեպ հանդիպող վիճակներում, ինչպիսիք են գերհոսունությունը, գերհաղորդունությունը և բարակ մագնիսային թաղանթում:

Կոստերլիցն ու Տաուլեսն ուսումնասիրել են երևույթները, որոնք ի հայտ են գալիս նյութի հարթ ձևերում՝ շերտերի մակերեսին կամ ներսում, որոնք այնքան բարակ են, որ կարելի է երկչափ համարել: Հոլդենն էլ ուսումնասիրել է մատերիան, որն այնքան բարակ թելեր է ստեղծում, որ կարող են միաչափ լինել և հայտնի չափումներից ունեն միայն երկարություն:

Գիտնականների բացահայտումը կարող է օգնել ապագայի բազմաթիվ տեխնոլոգիաների ստեղծման գործում: