Սեպտեմբերին Վրաստան են ժամանել Հայաստանի ավելի քան 130 հազար քաղաքացիներ

  • Հասարակություն - 04 Հոկտեմբերի 2016, 13:44

2016 թվականի սեպտեմբերին Վրաստան են ժամանել Հայաստանի 130 հազար 815 քաղաքացիներ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճ արձանագրելով 4,2 տոկոսով: Այդ ցուցանիշով Հայաստանը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրությանը, երկրորդ տեղն Է զբաղեցնում՝ փոքր-ինչ զիջելով Ադրբեջանին, որտեղից Վրաստան Է ժամանել 130 հազար 851 մարդ (+ 6,7 տոկոս): Երրորդ տեղում Ռուսաստանն Է, որտեղից Վրաստան Է այցելել 119 հազար 96 մարդ, ինչը 31,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:

Չորրորդ տեղում Թուրքիան Է. սեպտեմբերին Վրաստան են այցելել Թուրքիայի 108 հազար 372 քաղաքացիներ (- 21,5 տոկոս), հնգյակը եզրափակում Է Իրանը՝ 25 հազար 926 մարդ (+ 571,9 տոկոս):

Ընդամենը սեպտեմբերին Վրաստան են ժամանել 631 հազար 302 օտարերկրացիներ, ինչը 11 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ: Նրանցից 304 հազար 814-ը զբոսաշրջիկներ են, ինչը 34,2 տոկոսով ավելի Է 2015 թվականի սեպտեմբերի տվյալներից:

Ամենաընթերցվածը