Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել ճապոնացի կենսաբանը

  • Հասարակություն - 03 Հոկտեմբերի 2016, 15:46
Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնացի կենսաբանր Յոսինորի Օսումին աուտոֆագիայի մեխանիզմի հետազոտության համար:

Օսումին մասնագիտացած է բջջային կենսաբանության մեջ և զբաղվում է աուտոֆագիայի գործընթացի ժամանակ սպիտակուցների մասնատման հետազոտությամբ: Աուտոֆագիան գործընթաց է, երբ բջջի ներքին բաղադրիչները տեղափոխվում են բջջի մեմբրանային պղպջակների մեջ և սկսում ոչնչանալ: Աուտոֆագիայի գործընթացի ժամանակ օրգանիզմն ազատվում է անպետք բջիջներից: Գործընթացն իրականացվում է Atg գենի միջոցով:

Օսումին աշխատում է Տոկիայի համալսարանում: