«Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա

  • Հասարակություն - 23 Սեպտեմբերի 2016, 15:51
«Լենինգրադ» խմբի երևանյան համերգի տոմս գնել ցանկացող քաղաքացիներն ահազանգում են, տոմսերը չեն առաքվում, տեղեկացնում է Panorama.am-ը: Պանորամային ահազանգած քաղաքացուն հայտնել են, որ տոմսերի վատ վաճառքի հետևանքով հոկտեմբերի 19-ին նախատեսված համերգը չի կայանալու:

Ուշագրավ է՝ համերգի կազմակերպիչը նույն ընկերությունն է, որը կազակերպելու էր Էրոս Ռամազոտիի համերգը, որն այդպես էլ չկայացավ:

«FORPOSTART PRODUCTION» ընկերությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ համերգը չի կայանա: