Մեկ հարց ՀՀ Վարչապետին, բաց նամակով

  • Հասարակություն - 22 Սեպտեմբերի 2016, 16:16
Հարգելի Վարչապետ, քանի որ Դուք նախընտրում եք լակոնիկ խոսքը, ապա թույլ տվեք առանց նախաբանի Ձեզ դիմեմ միայն մեկ` հետեւյալ հարցով.

- Աշխարհում եղած բուհերի ցուցակում որ համարի տակ է գտնվում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը և որ տեղում է ուզում տեղափոխել այն ներկա Կրթության և գիտության նախարարը, վերանվանելով ինստիտուտը համալսարան-հիմնադրամի:

Իմ այս հարցն իր մեջ ընդգրկում է այն պրիմիտիվ մտածելակերպը, որ ունեն մեր կրթությունը վերակառուցող մարդիկ:

Քանի որ հարցս տրված է բաց նամակի ձևով, երկու խոսք ավելացնեմ ընթերցողների համար:

Կրթությունը պետություն պահելու հիմնաքարերից ամենաամուրն է, և եթե թույլ է տրվում այն տաշելու կամ փոխելու, ապա հենց առաջին պրիմիտիվ քայլից հետո հիմնովին պետք է փոխվի Կրթության և գիտության նախարարության կազմը:

Հայաստանը կարող է ունենալ ամենաշատը երկու պետական համալսարան, որոնք կարող են տալ բարձրագույն կրթություն բոլոր նրանց, ովքեր իրոք ուզում են այն ստանալ, և այդ համալսարանները կարճ ժամանակահատվածում կարող են ընդգրկվել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ցանկի մեջ: Դրան կարելի է հասնել առանց հեծանիվ հնարելու:

Ամենալավ ցանկություններով ` պրոֆ. Առնոս Հովհաննիսյան