«Մանկական Նոր ալիք-2016»-ը Առաջին ալիքի եթերում կլինի սեպտեմբերի 24-ին

  • Հասարակություն - 22 Սեպտեմբերի 2016, 14:34
«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթը հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու սեպտեմբերի 24-ին՝ ժամը 22:45-ին, Առաջին ալիքի եթերում:

Հիշեցնենք, որ մրցույթում hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ “Uptown Funk” երգերը:

Առաջին ալիք, Հասարակայնության հետ կապերի բաժին