Բանգկոկն աշխարհի ամենից պոպուլյար քաղաքն է

  • Հասարակություն - 22 Սեպտեմբերի 2016, 13:58
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքը՝ առաջին տեղը խլելով Լոնդոնից: Այս մասին գրում է Ռոյթերզը՝ հղում անելով MasterCard ընկերության կազմած ամենամյա վարկանիշին, որում ընդգրկված է 132 քաղաք:

Կանխատեսվում է, որ 2016 թվականին Բանգկոկ կայցելի 21.47 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, իսկ Լոնդոն՝ 19,88 միլիոն: Երրորդ տեղում Փարիզն է՝ 18.03 միլիոն, Դուբայը՝ 15.27 միլիոն, Նյու Յորքը՝ 12.75 միլիոն, Սինգապուրը՝ 12.11 միլիոն, Կուալա Լումպուրը՝ 12.02 միլիոն: Տասնյակում են նաև Ստամբուլը՝ 11.95 միլիոն, Տոկիոն՝ 11.7 միլիոն, Սեուլը՝ 10.2 միլիոն: