Ցուկերբերգը մտադիր է մարդկանց կյանքի տևողությունը հասցնել 100 տարվա

  • Հասարակություն - 22 Սեպտեմբերի 2016, 12:17
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, խոստացել են 3 միլիարդ դոլար հատկացնել հիվադնությունների դեմ պայքարին ուղղված հետազոտություններին: Սա Chan Zuckerberg Initiaitve բարեգործական հիմնադրամի առաջին խոշոր նախագիծն է առողջապահության ոլորտում, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

3 միլիարդ դոլարը հատկացվելու է 10 տարվա ընթացքում: Առաջին փուլում 600 միլիոն դոլար է հատկացվելու Սան Ֆրանցիսկոյում լաբորատորիա ստեղծելու համար, որտեղ աշխատելու են Բերկլիի, Կալիֆորնիայի, Սթենֆորդի, Սան Ֆրանցիսկոյի համալսարանների ինժեներներն ու գիտնականները: Ցուկերբերգը հնարավոր է համարում չիպի ստեղծումը, որը կկարողանա աշխտորոշել բոլոր վարակիչ հիվանդությունները:

Ցուկերբերգը նշել է, որ եթե իր մտահղացումն աշխատի, մարդու կյանքի տևողությունը կհասնի 100 տարվա: