Ի՞նչ են նկարում երեխաներն ու ինչ են մաղթում Հայաստանին

    • Հասարակություն - 21 Սեպտեմբերի 2016, 16:03
Անկախության 25-ամյակի առթիվ դպրոցահասակ երեխաները Հանրապետության հրապարակում բացօթյա նկրաչություն են կազմակերպել, իսկ նկարների գերակշիռ մասը նվիրված են Հայոց բանակին ու զինվորին: Նրանցից ոմանք ասում են, որ ապրիլյան պատերազմից հետո են որոշել, որ նման միջոցառումների ժամանակ իրենց նկարների հերոսները զինվորները պետք է լինեն:

«Անկախ Հայաստան ենք ուզում, որ թուրքերը մեր տարածքը չգրավեն: Ուզում ենք, որ Հայաստանը մեծ, սիրուն ու անկախ լինի»,- Lragir.am-ի հետ զրույցում իրենց մտքերն արտահայտեցին երեխաները: Նրանք Հայաստանին մաղթում են խաղաղություն, որ միշտ հաղթի Ադրբեջանին, մեծ տարածքներ ունենա: Զինվորներին էլ մաղթում են, որ միշտ լինեն այսքան քաջ ու պաշտպանեն մեր հայրենիքը:

Մանրամասները տեսանյութում