ԱՄՆ-ում անկարգություններ են տեղի ունեցել սևամորթ տղամարդու սպանությունից հետո

  • Հասարակություն - 21 Սեպտեմբերի 2016, 13:49
ԱՄՆ Շառլոտ քաղաքում ոստիկանների կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո անկարգություններ են տեղի ունեցել, որի հետևանքով 12 ոստիկան է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Սեպտեմբերի 20-ին սևամորթ ոստիկանը կրակել է սևամորթ Քիթ Լեմոնթ Սքոթի վրա, որի հետևանքով նա մահացել է հիվանդանոցում: Ոստիկանությունը պնդում է, որ Սքոթը զինված է եղել և «մահացու սպառնալիք» է ներկայացրել: Սքոթի հարազատները պնդում են, որ նրա ձեռքին գիրք է եղել, այլ ոչ թե զենք: