Ջոլին ու Փիթն ամուսնալուծվում են

  • Հասարակություն - 21 Սեպտեմբերի 2016, 11:24
Ամերիկացի  դերասանուհի Անջելինա Ջոլին ամուսնալուծվում է դերասան Բրեդ Փիթից, տեղեկացնում է BBC-ը: Ջոլին նշել է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով ընտանիքի շահերից:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Ջոլիի և Փիթի միջև «անհաշտելի տարաձայնություններ» են առաջացել:

41-ամյա Ջոլին և 52-ամյա Փիթը միասին են 2005 թվականից, պաշտոնապես ամուսնացել են 2014 թվականին: