Ֆրանսիայում արգելվել է պլաստիկե սպասքը

  • Հասարակություն - 19 Սեպտեմբերի 2016, 17:50
Ֆրանսիայում Կանաչների կուսակցությունը կարողացել է խորհրդարանում օրինագիծ անցկացնել, որն արգելում է պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը: անցած տարի Ֆրանսիայում արգելել էին պոլիէթիլենային փաթեթները:

Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը, որն ագելեց պլաստիկե սպասքը: Ամեն տարի ֆրանսիացիները աղբն են նետում 4.7 միլիարդ պլաստիկե բաժակ և այլ սպասք: Այդ ծավալից վերամշակվում է միայն 1%-ը: