Վախճանվել է Թուրքիայի կաթոլիկ հայերի նախկին հոգևոր առաջնորդը

  • Հասարակություն - 19 Սեպտեմբերի 2016, 14:06

Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի եկեղեցու նախկին առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը կյանքի 97-րդ տարում վախճանվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Հովհաննես Չոլաքյանը Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի եկեղեցու հոգևոր առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է 78 տարի:

Չոլաքյանի հոգեհանգիստի արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին 14.30-ին Ստամբուլի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան եկեղեցում: