Մարդկության մեկ երրորդը նախանձ է. Հետազոտություն

  • Հասարակություն - 19 Սեպտեմբերի 2016, 12:33

Մադրիդի Կառլոս Երրորդի անվան համալսարանի հետազոտողները պարզել են, որ բոլոր մարդկանց, ըստ անձի տեսակի, կարելի Է բաժանել չորս խմբի՝ նախանձողների, լավատեսների, հոռետեսների եւ դյուրահավատների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խոսվում Է Science Advances գիտական հանդեսում հրապարակված հոդվածում:

Գիտափորձի շրջանակներում գիտնականները 541 մարդու ստիպել են լուծումներ գտնել սոցիալական տարբեր իրավիճակներում: Ընդ որում՝ փորձարկվողները կարող Էին որոշումներ ընդունել՝ ելնելով ինչպես սեփական շահերից, այնպես Էլ ամբողջ խմբի շահերից: Այնուհետեւ որոշումներն ու դրանց հետեւանքները վերլուծության Է ենթարկվել համակարգչային ալգորիթմի օգնությամբ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդկանց 90 տոկոսը տեղ Է գտել առկա չորս կատեգորիաներում: Պարզվել Է, որ նրանց 30 տոկոսը նախանձողներ են, մնացած 60 տոկոսը՝ լավատեսներ, հոռետեսներ եւ դյուրահավատներ (20-ական տոկոս յուրաքանչյուր կատեգորիայում): Փորձարկվողների մնացած 10 տոկոսին համակարգիչը չի կարողացել դասել կատեգորիաներից որեւԷ մեկին:

Գիտնականները նշում են, որ անհատների խմբերի դասակարգման այսօրինակ եղանակն առաջին անգամ Է կիրառվում մարդկանց նկատմամբ: