Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը համաձայն կլինի ընդգրկվել զոհված զինվորների ծնողների առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում

    • Իրավունք - Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2012, 16:11

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ծնողների դիմումում նշված է. «Պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավորներից, պատգամավորական վեց խմբակցություններից, ինչպես նաև շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից»։

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: Գիտակցելով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները, այնուամենայնիվ խաղաղ պայմաններում բանակում մահացած առանձին քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների վերաբերյալ դեռևս կան հիմնավոր մտահոգություններ:

Ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը և Պատրաստ է անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում: Պաշտպանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

  1. Գործադուլի դիմելու փաստաբանների որոշումը «բեկանման» ենթակա չէ
    Անցյալ տարվա փաստաբանների գործադուլից ի վեր ոչինչ չի փոխվել ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճում, վերին դատական ատյանը շարունակում է կամայականորեն վարույթ ընդունել կամ մերժել վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը:
    16:35 25/05/2013
  2. Դատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 20-ին որոշում է կայացրել ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի, Էդուարդ Եսայանի, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին
    12:01 25/05/2013
  3. «Եթե մայրական հայհոյանքը կուլ տար, տրյապկա կդարձնեին»
    «Բանակն ա պետք փրկել, որ մենք էլ փրկվենք»,- ասում էին վրդովված ուսուցիչները:
    11:42 25/05/2013
  4. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  5. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  6. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  7. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  8. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  9. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  10. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013