Ցմահ դատապարտյալներին մերժում են

    • Իրավունք - Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2012, 15:39

«100-ից ավելի ցմահ դատապարտյալներ կան, որոնց ճակատագրերն անորոշ են, բոլոր փորձերը նրանց պատժաչափը վերանայելու՝ հանդիպում է բետոնե պատի»,- ասաց ցմահ դատապարտյաներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը, հավելելով, որ մեկ մարդու կամքից է կախված Հայաստանում արդարադատության վիճակը:

Նրա կարծիքով՝ որոշ ցմահ դատապարտյալներ իրավունք ունեն արժանանալու իրենց գործերի վերանայմանը, քանի որ դատական սխալը առկա է ամենուրեք, սակայն հայկական դատական համակարգը չի ընդունում, որ հնարավոր է եղած լինի դատական սխալ:

«Նախորդ տարի 97 ցմահ դատապարտյալներ դիմել են իրենց գործերը վերանայելու խնդրանքով, բոլորի դիմումները մերժվել են»,- նշեց Զարուհի Մուրադյանը, հավելելով, որ Հայաստանում կան 15-ից ավելի նախկին զինծառայողներ, ովքեր դատապարտվել են 18-19 տարեկանում ցմահ բանտարկության, և այդ գործերին պետք է արագ անդրադառնալ:

«Բազմաթիվ դիմումներ են ուղղվել նախագահին, որպեսզի մի քանի հոգու ներում շնորհվի, ոչ մի պատասխան չի եղել: Նույնիսկ հանդիպել ենք ներման հանձնաժողովի մի քանի անդամների հետ, որոնք զարմացել են, որ դիմումներ են եղել ցմահ դատապարտյալներից, այսինքն՝ դիմումները նրանց չեն հասնում: Այստեղից պարզ է դառնում, որ ցմահ դատապարտվածների գործերի վերանայման վրա տաբու է դրված»,- ավելացրեց Զարուհի Մուրադյանը: Այդ մասին տեղեկացնում է Փաստինֆո գործակալությունը:

  1. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  2. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013
  3. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  4. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  5. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  6. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  7. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  8. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  9. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  10. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013