ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հափշտակության որոշ հանցատեսակների գործերով անհրաժեշտ է վերանայել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկան: Օրերս ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում այսպիսի առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը՝ հաշվի առնելով, որ ՀՀ քր. օր-ում կատարված փոփոխությունների համաձայն, հափշտակությունների գործերով որոշ հանցատեսակներ ծանր հանցագործություններից դասվել են միջին ծանրության հանցատեսակների շարքը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առաջարկել է նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել խարդախության հատկանիշներով ստացվող դիմում-բողոքներին, բացառելով քաղաքացիաիրավական ոլորտով անցած գործերով նյութեր նախապատրաստելու և քրեական գործեր հարուցելու արատավոր պրակտիկան:Մնացական Սարգսյանն առաջարկել է նաև հնարավորինս բացառել քրեական գործերով տուժողներին, վկաներին անհարկի ոստիկանության բաժիններ, քննչական մարմիններ հրավիրելու և լրացուցիչ ցուցմունքներ վերցնելու արատավոր պրակտիկան:
