«Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահին սպասվում է 9 տարվա ազատազրկում

    • Իրավունք - Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012, 13:16

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի  սեպտեմբերի 3-ի դատական նիստում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով պաշտպանական ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:

Իսկ նախորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:

Ըստ գործի նյութերի, «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանն իր նախկին հարևան Ժորա Պապիկյանի անվամբ կազմավորել է «Արուսյակ» կոոպերատիվը՝ վերջինս ձևակերպվել է որպես  կոոպերատիվի գլխավոր հաշվապահ և նախագահ,  կոոպերտիվի կնիքը պահվել է Անահիտ Գրիգորյանի մոտ:

Մեղադրող կողմը ապացույցներով հաստատված է համարում, որ  2003-2009թթ.  ընթացքում «Արուսյակ» կոոպերատիվը որևէ գործունեություն չի ծավալել, Անահիտ Գրիգորյանը կազմել և Ժորա Պապիկյանի միջոցով հարկային մարմիններին մշտապես ներկայացրել է զրոյական հաշվետվություններ:

Օգտվելով իր ղեկավարության կողմից իր նկատմամբ վստահությունից, Անահիտ Գրիգորյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, 2003-2009թթ. ընթացքում պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ  հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա»-ի հաշվարկային հաշվից որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947 704 500 դրամ ընդհանուր գումար: Ընդ որում, վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր   տնօրեն Վիկտոր Գրիշյանի, իսկ 23-ը՝  նրա տեղակալ  Ռուբեն Սիմոնյանի հաստատմանը, ովքեր առանց ուսումնասիրելու ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում, ըստ մեղադրանքի,  Անահիտ Գրիգորյանը կեղծել է հիշյալ անձանց ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ա.Գրիգորյանի հանձնարարությամբ ևս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանը:

«Արուսյակ» կոոպերատիվի  հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու և յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը 2003-2009թթ. ընթացքում՝ կեղծելով նաև կոոպերատիվի նախագահ Ժորա Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնել է «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանին, հաշվապահ գանձապահ Աղավնիկ Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ  տեսուչ, իր եղբոր դուստր Արմինե Գրիգորյանին, եղբորորդի Արմեն Գրիգորյանին և ամուսնուն՝  Սարգիս Դանիելյանին ու գործընկերուհի Լիլիկ  Հակոբյանին, նրանց միջոցով  կանխիկացրել  և հափշտակել է ընդհանուր առմամբ  930 230 500  դրամ գումար: Ընդ որում,  Անահիտ Գրիգորյանի հափշտակությանը օժանդակած Սաթենիկ Սարգսյանը առաջինին հանձնել է իր անվամբ կազմված 44 կտրոններով  բանկից ստացված 257 613  000 դրամը /որից 25 550 000 դրամը՝  իր իսկ կեղծած 8 հանձնարարագրերի հիման վրա/,  Աղավնիկ Խաչատրյանը՝ 123 կտրոններով ստացված 328 378 000 դրամը, Արմինե Գրիգորյանը՝ 72 կտրոններով ստացված 277 551 000 դրամը, Արմեն Գրիգորյանը՝ 9 կտրոններով ստացված 40 021 000 դրամը, իսկ Սարգիս Դանիելյանը՝ 3 կտրոններով ստացված 5 704 000 դրամը: Անահիտ Գրիգորյանի խնդրանքով 6 կտրոնների հիման վրա բանկից 9 980 000 դրամ գումար է ստացել  և  Անահիտ Գրիգորյանին  է փոխանցել նաև  Լիլիկ Հակոբյանը, ով իրազեկված չի եղել գումարի  հափշտակության մասին: 

Յուրացման փաստը քողարկելու նպատակով Անահիտ Գրիգորյանը գումարների ստացման մասին բանկային փաստաթղթերն ու վճարման հանձնարարագրերը պատշաճ հաշվապահական ձևակերպում չի տվել ու թաքցրել է:

Բացի այդ, 2008-2009թթ. հաշվապահ-գանձապահ Աղավնիկ Խաչատրյանը տարբեր գործարքների դիմաց դրամարկղային  մուտքի օրդերներով կանխիկ գանձելով 7 349 100 դրամ, Անահիտ Գրիգորյանի պահանջով գումարը փաստացի չի մուտքագրել դրամարկղ ու հանձնել է Անահիտ Գրիգորյանին, այսինքն՝ օժանդակել է վերջինիս կողմից գումարի յուրացմանը:

2003-2009թթ. առանձանպես խոշոր չափի՝ 937 579 600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Անահիտ Գրիգորյանը  կատարել է այլ կեղծիքներ ևս՝   փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպել է որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների և հաշվապահական ձևակերպումների միջոցով ծախսագրել է, որի արդյունքում հափշտակության փաստերը տևական ժամանակ չեն բացահայտվել:Մեղադրողը միջնորդել է Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Աղավնիկ Խաչատրյանին՝ պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ:

  1. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  3. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  4. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  5. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  6. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  7. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  8. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  9. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013
  10. Օդի բաղադրությունը դատարաններում
    Մայիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը կայացրել է մի վճիռ՝ այսպես կոչված “արագաչափերի” գործով
    12:52 16/05/2013