ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալը դեռևս չի որոշել բողոքարկելու՞ է դատավճիռը, թե ոչ

    • Իրավունք - Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2012, 12:12

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի ու սպառազինության գծով հրամանատարի  նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը դեռևս չի որոշել բողոքարկելու է, արդյոք, իր դեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Վ. Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը, հավելելով, որ  բողոքարկման  համար ժամանակ կա  մինչև օգոստոսի 23-ը:

Նշենք, որ  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած  դատավճռով Վ. Մանուկյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Դատավճռով  նշանակվել է նաև տուգանք մեկուկես մլն. դրամի չափով, և  նա 2 տարի ժամկետով զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Դատավճռով  Վ. Մանուկյանը  հանցավոր էր ճանաչվել խոշոր չափի յուրացումներ կատարելու մեջ՝ 3 դրվագով, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ՝ 4 դրվագով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի ռազմամթերքի հափշտակություն կատարելու մեջ՝ 2 դրվագով, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու ու իրացնելու մեջ՝ 3 դրվագով և յուրացում կատարելու  մեջ՝  մեկ դրվագով:

Ընդհանուր առմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղադրվող Վ. Մանուկյանի դեմ գործը ընդհանուր իրավասության հիշյալ դատարանում քննվել է դռնփակ: Ամբաստանյալն ընդունել էր մեղադրանքը և գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով, այսինքն՝  նա կարող է բողոքարկել  դատավճիռը միայն նշանակված պատժաչափի մասով:

  1. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  2. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  3. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  4. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  5. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  6. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  7. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  8. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  9. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  10. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013